26.11.2024
«Գազպրոմբանկը» ծրագրում է Ադրբեջանում նոր նախագծեր իրականացնել
prev Նախորդ նորություն

Սինգապուրի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կկնքվի

Սինգապուրն ու ԵԱՏՄ-ն մտադիր են ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կնքել հոկտեմբերի 1-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:


Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը:


«Ավարտին ենք հասցրել ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցային ողջ գործընթացը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ տեղի կունենա, որի ժամանակ կստորագրվի այդ փաստաթուղթը»,- ասել է նա:


Նա նաև տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ բանակցությունները կավարտվեն: և արդեն 2020-ին հնարավոր կլինի ստորագրել եւ վավերացնել ծառայությունների, ներդրումների, ապրանքների ազատ տեղաշարժի մասին ամբողջական համաձայնագիրը: