Փորձագետ. Գախարիան Իվանիշվիլիի լավագույն կադրն է

Փորձագետ Թորնիկե Շարաշենիձեն հայտարարել է, որ Գեորգի Գախարիան Վրացական երազանքի ֆոնին կոմպետենտ գործիչ է, սակայն նա նախկինում ունեցել է մի շարք բացթողումներ:


Ըստ նրա, Գախարիան Վրաստանի լավագույն կադրը չէ, սակայն նա Բիձինա Իվանիշվիլիի լավագույն կադրն է:


Նա նշել է, որ Վրաստանի նորացված կառավարության կազմը խոսում է այն մասին, որ Իվանիշվիլին այլևս կադրեր չունի:


Փորձագետի խոսքով, Իվանիշվիլին կադրեր է ընտրում իրեն հավատարմության սկզբունքից ելնելով և այդ կերպ պահպանում է բալանսը կառավարությունում: Նա հավելել է, որ Իվանիշվիլին ձգտում է, որ կառավարությունում ոչ մի կադր էականորեն չուժեղանա:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...