Անչափահասին ԻՊ գործունեության մեջ ներգրավելու համար ՀՀ քաղաքացին դատապարտվել է ազատազրկման
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն մեղավոր է ճանաչել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ անչափահասի ներգրավելու համար: Դեռահասը մեկնել է Սիրիա՝ մասնակցելու ռազմական գործողություններին, գրում է ՏԱՍՍ-ը:
Այն պահի դրությամբ, երբ հայտնի է դարձել անչափահասի ներգրավմամբ կատարված հանցագործության մասին, ՀՀ քաղաքացի Աշոտ Գրիգորյանն արդեն դատապարտված է եղել 10 տարվա ազատազրկման՝ նա պատիժը կրում է կողոպուտի և ավազակային հարձակման համար:
Ա.Գրիգորյանի անօրինական գործունեության հետագա հետաքննության ընթացքում էլ բացահայտվել է անչափահասի հետ կապված դրվագը, ով ներգրավվել է Ռուսաստանում արգելված ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ և մեկնել Սիրիա ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:
2019 թվականի հունիսին դատարանը Գրիգորյանի համար վերջնական պատիժ է սահմանել 14 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում: