Ֆրանսիահայ մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ: Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները: «Հիմքեր, որ նրա մահը կասկածելի բնույթ է ունեցել, չկան, բայց նրա մահվան հանգամանքները դեռևս հստակորեն պարզ չեն»,- ասել է Դեժարդինը: Դիահերձումը կիրականացվի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 10:30-ին, Նիմի հիվանդանոցում: