ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է դրան: Իսկ Սաուդյան Արաբիան պատրաստել է Իրան ներխուժման պլանը, փոխանցում է Le Figaro-ն: 30 տարի շարունակ ԱՄՆ-Իրան հարաբերություններում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակն էր, սակայն Դոնալդ Թրամփի օրոք վիճակը փոխվել է: Նշվում է, որ Իրանը չի ցանկանում պատերազմ, սակայն հայտարարում է, որ իր վրա հարձակման դեպքում նրանք կպաշտպանվեն:Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է արգելափակել Հորմուզի նեղուցը՝նավթի տեղափոխման աշխարհի ամենակարևոր ուղղություններից մեկը: