Վերջին տարիներին Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է Մինսկի ռազմական տեխնիկայի գնումը: Մասնավորապես Բաքուն Բելառուսում ձեռք է բերել Պոլոնեզ հզոր համակարգեր: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին: Նա նշել է, որ գործարքին նպաստել է նաև Ադրբեջանի ԳՇ պետի այցը Բելառուս:Անդրադառնալով ղարաբաղյան հարցին նա նշել է, որ 2018 թվականին և անգամ 2019թ.-ին ղարաբաղյան հարցը մնալու է տարածաշրջանի անվտանգության համար ամենաբարդ խնդիրը: Ըստ նրա, չկան հիմքեր ենթադրելու, թե այդ հարցը շուտով կստանա իր հանգուցալուծումը: Նրա խոսքով, 2019թ.-ին Ղարաբաղում ամենահավանական սցենարն այսօրվա ստատուս-քվոյի պահպանումն է` նոր էսկալացիայի կրկնության վտանգը պահպանվելու է: