6.04.2026
ՌԴ-ն չեղարկել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը
prev Նախորդ նորություն

«Գազպրոմ Արմենիա»-ն վաճառում է «Տրանսգազ» ընկերության գույքը. կառավարությունը դեմ չէ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊ ընկերությունը  2019թ. հուլիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով համաձայնություն տալ սեփականության իրավունքով ընկերությանը  պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող №6/2/1 պոմպակայան հասցեում գտնվող գույքային համալիրի (հոր՝ 134,6 քառ.մ, հոր՝ 134,6 քառ.մ, հոր՝ 30,3 քառ.մ, պոմպակայան՝ 68,4 քառ.մ., պարիսպ՝ 87,47 քառ.մ, 192,94 խմ և հողամաս՝ 0,6 հա) աճուրդի արդյունքներով «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊ ընկերության հետ առուվաճառքի պայմանագիր կնքելուն:


Հարցն ընդգրկված է ՀԾԿՀ սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում:


Հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով,  2019 թվականի օգոստոսի 7-ին գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ գործարքի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն ստանալու նպատակով: Պարզվել է, որ կառավարությունը, այդ թվում և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի մասով առարկություններ չունեն: Ըստ հիմնավորման, գործարքին համաձայնություն տալը չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը և ներքին շուկայի սպառողների շահերը, չի սպառնում ազգային անվտանգությանը և պետական շահերին:


Ըստ այդմ, հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ ընկերությանը պատկանող գույքն աճուրդի արդյունքներով «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին վաճառելուն։ Գործարքի կնքման ժամկետը չի
կարող գերազանցել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամիսը։

Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի՝ Անկախության տոնը նշելու. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար