21.04.2025
Հայաստանի և Արցախի խորհրդարանները համագործակցության հուշագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն չեղարկել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում:


Ինչպես հայտնում է Interfax.ru-ն, հղում անելով իր անանուն զրուցակցին, 2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում:


Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր ոչ թե ՀՀ  Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից:


Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:


Հիշեցնենք, Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ:

«Գազպրոմ Արմենիա»-ն վաճառում է «Տրանսգազ» ընկերության գույքը. կառավարությունը դեմ չէ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան