28.11.2024
«Գազպրոմ Արմենիա»-ն վաճառում է «Տրանսգազ» ընկերության գույքը. կառավարությունը դեմ չէ
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի՝ Անկախության տոնը նշելու. Փաշինյան

Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:


Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից եւ մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:


Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը»,- գրել է Փաշինյնը: