16.01.2025
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել
02.07.2018
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ը կմեկնի Բրյուսել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, հանդիպման շրջանակներում Փաշինյանը կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ: Հուլիսին արտասահմանյան մի շարք այցեր ունի նաև արտգործնախարարը: Ավելի վաղ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Ազատության հետ զրույցում հայտնել էր, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն: Նրա խոսքով, մի քանի առիթներով Եվրամիությունը մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։ "Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի", - ասել է նա։