2.11.2024
Կրեմլն ակնկալում է պահպանել ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները. Պեսկով
03.05.2018
Կրեմլն ակնկալում է պահպանել ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները. Պեսկով

ՌԴ նախագահի աշխատակազմում ակնկալում են պահպանել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ անկախ ՀՀ վարչապետի ընտրության արդյունքներից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. փոխանցում է Վեդոմոստին: Կրեմլում շարունակում են ակնկալել, որ Հայաստանում քաղաքական գործընթացները կշարունակեն մնալ իրավական և սահմանադրական շրջանակներում և իրավիճակի շուտափույթ հանոգւցալուծում են մաղթում: «Հույս ունենք, որ ամեն դեպքում մեր դաշնակցային, բարի և կառուցողական հարաբերությունները կմնան ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության կոնստանտը, այնպես էլ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության», – ընդգծել է Պեսկովը: Հիշեցնենք, ՀՀ Ազգային Ժողովը վարչապետ կընտրի մայիսի 8-ին: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: