22.04.2025
Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին
prev Նախորդ նորություն

Պոմպեոն չի բացառել ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Հասան Ռուհանիի հանդիպումը սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ կուլիսներում։


«Նա պատրաստ է հանդիպել առանց նախապայմանների»,- ասել է Պոմպեոն:


Թրամփը բազմիցս ասել է, որ բաց է առանց նախապայմանների իրանցիների հետ հանդիպելու համար։


Թրամփի եւ Ռուհանիի հնարավոր հանդիպման մասին օգոստոսին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում։ Սակայն Ռուհանին հրաժարվել էր հանդիպել Թրամփի հետ, քանի դեռ իր երկրի դեմ պատժամիջոցները չեն հանվել։

Մոսկվան հարաբերությունների բարելավման պատրանքներ չունի Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան