Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում:
«Անցած գիշեր ես տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն։ Ես կտրականապես դեմ էի նրա շատ առաջարկներին, ինչպես և շատերը վարչակազմում և խնդրեցի նրան հեռանալ, ինչը և նա արեց այսօր առավոտյան», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կնշանակվի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդատու:
Թրմափը նաև շնորհակալություն է հայտնել Բոլթոնին ծառայության համար:
Բոլթոնը թվով երրորդ հրաժարական տվող ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականն է: