Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել իր դեսպանատանը: Ինչպես հայտնում է BBC-ին, հղում անելով Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայությանը, Ասանժը ձերբակալված է եւ գտնվում է Լոնդոնի կենտրոնում, որտեղ կմնա մինչեւ դատարան տեղափոխվելը: 2010 թ-ի դեկտեմբերի 7-ին Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալեց Ասանժին այն բանից հետո երբ վերջինս կամավոր ներկայացավ ոստիկանության բաժին, սակայն ինն օր անց Լոնդոնի Բարձր դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան: 2012 թ-ին, երբ բրիտանական դատարանը նրան Շվեդիային արտահանձնելու գործով ձրբակալման սանկցիա տվեց, Ասանժը թաքնվեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: