Հակաիրանական պատժամիջոցների փաթեթից առաջինն օգտվողներից է լինելու Ռուսաստանը, փոխանցումէ The Wall Street Journal-ը:ԱՄՆ-ն սկսել է կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ` սպառնալով Իրանից նավթ գնող երկրներին: Դա ստիպել է Եվրոպայի ու Ասիայի նավթավերամշակման գործարաններին, որոնք մինչ այդ իրանական նավթի գնորդներ էին, փնտրել այլընտրանքային աղբյուրներ:Ռուսական նավթային ընկերությունները սկսել են գնորդներ փախցնել Իրանից`իրանական և ռուսական նավթի տեսակները շատ նման են իրար:Մոսկվան նաև փրկօղակ է նետել Թեհրանին`առաջարկելով նավթային բարտեր, ինչի շնորհիվ ռուսական նավթի ավելցուկը կարտահանվի, իսկ իրանական նավթը կօգտագործվի ՌԴ-ի ներքին շուկայում: