24.11.2024
Ուզբեկստանն ու Թուրքիան ընդլայնելու են փոխադրումները Չինաստանի հետ Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

Աշխարհը պետք է միավորվի Իրանի դեմ ի շահ միջուկային անվտանգության. Իսրայել Կաց

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հենվելով ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այն եզրակացություններին, թե Իրանը խախտել է միջուկային համաձայնագիրը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարությունները եւ այլ գործընկերներ պետք է հայտարարեն համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին եւ միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Այդ մասին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է իր Twitter-ում:


«Պատմությունը ցույց է տալիս, որ զիջումները բռնակալներին հանգեցնում են բռնության, այլ ոչ թե խաղաղության: Աշխարհը պետք է միավորվի Իրանի դեմ ի շահ միջուկային անվտանգության՝ այդ պետության կողմից տարածաշրջանային եւ գլոբալ ահաբեկչության օժանդակության պատճառով»,- ընդգծել է Կացը:


Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հավաստել են, որ Իրանը շարք է մտցրել նոր սերնդի ցենտրիֆուգներ, ինչն Իսլամական Հանրապետությանը թույլ կտա ավելացնել հարստացված ուրանի պաշարները, որոնք կգերազանցեն 2015 թվականի Վիեննայի համաձայնագրերով թույլատրված մակարդակը: