Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Վազիանի ռազմաբազայի տարածքում կառուցել ՆԱՏՕ-ի խոշոր ռազմական լոգիստիկ կենտրոն: Վրացի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին հայտարարել է, որ Վազիանիի ռազմակայանն անհրաժեշտ է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ`դեպի Հարավային Կովկաս ուժերի արագ տեղափոխման համար: Ըստ նրա, պատահական չէ, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունն ընտրել է հենց Վազիանին, որն ունի ռազմավարական կարևոր դիրք Հարավային Կովկասում: 2000-ական թթ.-ին այնտեղ էր տեղակայված ՌԴ-ի ռազմաբազան: Նա հավելել է, որ Վազիանիում` Վրաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում: