Ռուսաստանում ԱՊՀ-ից ներգաղթյալները հայրենիք են ուղարկում եկամուտների 40 տոկոսը: Այդ մասին են վկայում Western Union վճարային համակարգի և ՌԴ Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության համատեղ հետազոտության տվյալները, գրում է sputnik-tj.com-ը: Ուղարկողների մեծ մասը 24-ից 40 տարեկան տղամարդիկ են՝ միջին մասնագիտական կրթությամբ: Ռուսաստանում նրանք զբաղված են շինարարության, առևտրի, կոմունալ ծառայությունների ոլորտներում: Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 209 միլիոն դոլար: Ադրբեջանցիներն իրենց երկիր են ուղարկել 191 միլիոն դոլար, իսկ ուկրաինացիները՝ 158 միլիոն դոլար: Հայրենիք ուղարկվող գումարների ցուցանիշով ԱՊՀ երկրների շրջանում առաջին տեղը զբաղեցնում է Ուզբեկստանը: Այդ երկրի քաղաքացիները Ռուսաստանից հայրենիք են ուղարկել 726 միլիոն դոլար: