Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ոգեշնչվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինաբար յուրացված գումարները պետական բյուջե վերադարձնելու օրինակից: Այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:«Ղրղզստանի նախագահը, ոգեշնչվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված միջոցները վերադաձնելով նոր հիմնադրամներ ստեղծելու փորձից, հուլիսի 1-ից հայտարարել է բոլոր պաշտոնյաների ծախսերը ստուգելու անհրաժեշտության մասին», - գրում է պարբերականը:Նշվում է նաև, որ դեֆոլտի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված Ժեենբեկովը առաջարկել է քաղաքացիներին գումար հավաքել և ընդհանուր ջանքերով մարել երկրի $4,4 մլրդ կազմող արտաքին պարտքը: