ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում են հոկտեմբերի 9-ից 10-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։