ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, նոր պաշտոն է ստացել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական: Հիշեցնենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: