25.11.2024
ՀՀ-ն դժգոհ է ՀԱՊԿ շրջանակում բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մակարդակից
prev Նախորդ նորություն

«Վրաստանի հայրենասերների դաշինքը» պահանջում է Դեյվիդ Կրամերին persona non grata հռչակել

«Վրաստանի հայրենասերների դաշինքի» երիտասարդական կազմակերպությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության առջև բողոքի ցույց է անցկացրել:


Հանրահավաքի մասնակիցների խոսքով, իրենց հիմնական պահանջը ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Կրամերի ոչ բարոյական պահվածքի գնահատումն է ու նրան persona non grata հռչակելը: Եթե պահանջը չբավարարվի, ցուցարարները ծրագրում են շարունակել բողոքը:


Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել Թբիլիսիում, «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից մեկի, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլիի և Ֆլորիդայի միջազգային համալսարանի գիտաշխատող, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Կրամերի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ: Իրմա Ինաշվիլին համաժողովին եկել էր «Օբեկտիվի» նկարահանող խմբի հետ միասին, սակայն նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ:


Միևնույն ժամանակ, «Օբեկտիվի»-ի լրագրողը բողոքել է, որ իրենց թույլ չեն տալիս հարցեր տալ խորհրդաժողովի մասնակիցներին: Դրանից հետո նրանց մոտեցել է Դեյվիդ Քրամերը և կոչ արել Ինաշվիլիին և լրագրողներին լքել տարածքը, որին և հետևել է բանավեճը: