25.11.2024
«Վրաստանի հայրենասերների դաշինքը» պահանջում է Դեյվիդ Կրամերին persona non grata հռչակել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո կանցկացվեն օպերատիվ տակտիկական զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների ներգրավմամբ:


Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով:


Զորավարժություններին կներգրավվեն 10 000 զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ և զրահամեքենա, 120 միավոր տարբեր տրամաչափի զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 20 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր: