25.11.2024
Ապատուրայ. ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու Ռասմուսենի առաջարկն այսօր իմաստ չունի
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ի դռները որևէ մեկի համար փակ չեն, բայց որոշումները կոնսենսուսային են. Սեմերիկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը Երևանում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դռները որևէ մեկի համար փակ չեն, բայց բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով:

Նա հիշեցրել է նորմատիվ-իրավական բազան. «Բոլոր որոշումները, մասնավորապես՝ անդամակցության, դիտորդության, գործընկերության մասով, ընդունվում են համաձայնությամբ: Եթե ​​անգամ մեկ անդամ պետության համաձայնություն չլինի, իհարկե, որոշումը չիկայացվի», - ասել է Սեմերիկովը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր դառնա, հայտնում է Rusarminfo-ն:
 
Ըստ Սեմերիկովի, Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է նման հնարավորության մասին, հիմնվելով այն տեսակետի վրա, որ «ՀԱՊԿ դռները որևէ մեկի համար փակ չեն»: «Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ ՀԱՊԿ անդամ, դիտորդ, գործընկեր, բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք սահմանված են կարգավորող փաստաթղթերում», - նշել է Սեմերիկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ չէ, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելի ոչ միայն Ադրբեջանը, այլև նախկին ԽՍՀՄ այլ պետությունները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

Այս շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը,  որոնք վերաբերում են կազմակերպության հետ համագործակցությանն ու դիտորդությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ- ը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։


«Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - հայտարարել էր Ռուբինյանը։