«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին Ասրյանը հայտնել է տարածած հայտարարության մեջ:
«Իմ խորին համոզմամբ` 2018 թվականի ապրիլին Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան,հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամայինիրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման ձևավորման ընթացքում, իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած, շուրջ 2000 հայրենասիրական ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, Հայաստանում և Արցախում մասնակցել են 380-ից քաղաքացիներ, այդ թվում, վերջին 11 տարիների ընթացքում պետական համակարգում հավատարիմ և պատասխանատու գործունեությունը` տալիս եմ իմհրաժարականը` ՀՀ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից և դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը ներկա սերունդների համար լինելու է մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը: Ուստի, քննության առնելով Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և 45.117 անդամների անկեղծ ցանկությունը,որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային - պետական -հայրենասիրական գաղափարախոսությանը և շարունակելու է «Հայոց ազգային-պետական-հայրենասիրական գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում:«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր մասնակցությունն է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին: Իսկ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Նախ` կրկին հիշեցնեմ, որ իմ 26-ամյա հայրենանվեր գործունեությունը, ինչպես եղել է, կա և լինելու է բացառապես հայածին ու հայակենտրոն, այնպես էլ նոր կուսակցության գործունեությունը, բնականաբար, կլինի հայածին և հայակենտրոն:
Միևնույն ժամանակ, անբեկանելի է, որ 21-րդ դարում, Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն: Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ,բացառապես Ռուսաստանի ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստաննու Ռուսաստանը` որպես քրիստոնյա եղբայրների Հայերիս ի վերուստ խաղաղություն ապահովելը, բացառապես, կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից: Կո՛չ եմ անում արցախյան հերոսամարտ հաղթանակած ողջ հայ ժողովրդին. չտրվե՛լ արևմտյան այլասերված բարքերին և չգայթակղվե՛լ, այլ հայ ընտանիքում միշտ անսասան պահել նախնիներ-ծնող-զավակ անքակտելի կապը»,- մասնավորապես ասված է հայտարարության տեքստում: