Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:Սպասվում է, որ Բրանսոին կազատեն հոկտեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ, եւ նա առաջիկա օրերին կվերադառնա ԱՄՆ: Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ նրան ներկայացված մեղադրանքները կհանվեն առաջիկա դատական նիստի ժամանակ:Գործարքի մանրամասները հստակ չեն, բայց նրանք, ովքեր ծանոթ են քննարկումներին, հայտարարել են, որ ԱՄՆ-ն համաձայնվել է նվազեցնել Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը: Ընդ որում՝ Թրամփի վարչակազմում լիովին համոզված չեն, որ Թուրքիան համաձայնագիրը կկատարի, քանի որ մի քանի ամիս առաջ Անկարան արդեն խոստացել էր նրան ազատել, բայց դա չէր արել: «Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ պաստոր Բրանսոնն անմեղ է, իսկ ուրբաթ նշանակված դատաքննությունը Թուրքիայի դատական համակարգի համար ամերիկացի քաղաքացուն ազատելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: