Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ-CEPA): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնալ Տիգրան Բալայանը: «Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ-ին (CEPA)՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման»,- ասված է Բալայանի twitter-յան գրառման մեջ: Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան- #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման։ https://t.co/ujQWE0uFYE — Tigran Balayan (@tbalayan) July 11, 2018