26.07.2025
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն
prev Նախորդ նորություն

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։


Այս մասին հայտնում է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ Օսիպյանի ազատման մասին նախագահի հրամանագիրը դեռեւս չի հրապարակվել:


Նախագահն, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի առաջարկը։


Հիշեցնենք, երեկ առավոտից մամուլում հրապարակումներ էին տարածվում Օսիպյանին աշխատանքից ազատելու մասին, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվում։


Ավելի վաղ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը։


 

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին