16.07.2025
ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում
23.11.2018
ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին. պարզաբանում

ԱԱԾ կողմից «Հայաստան» հիմնադրամին հանգանակությունը չի կատարվել բյուջեի հաշվին: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ԱԱԾ մամուլի կենտրոնը: «Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական եւ սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից եւ դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,- ասված է պարզաբանման մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի երեւանյան գրասենյակ է այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որդու հետ: Նա Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Բացի այդ, իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը: