18.04.2025
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշանակվել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հնարավորինս սեղմ ժամկետներում. ՀՀ-ն դեսպանություն է բացում Իսրայելում

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշում կայացրեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն բացել (նստավայրը՝ Թել Ավիվ):


Հիմնավորման մեջ նշվում է, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարեւորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելը:


«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, եւ այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաեւ պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,- ասված է հիմնավորման մեջ:


Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 1992թ. ապրիլին:

Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար