19.04.2025
Հնարավորինս սեղմ ժամկետներում. ՀՀ-ն դեսպանություն է բացում Իսրայելում
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը

Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:


ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանել տեղեկությունը: Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ ասել է, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել:


Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երեւան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:


Ավելի վաղ սույն գործի անջատված մասով որպես վկա հարցաքննվել էին Սերժ Սարգսյանը,Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:


 

Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է արձագանքեն Զաքիր Հասանովին. Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար