24.11.2024
Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է արձագանքեն Զաքիր Հասանովին. Զոհրաբյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում են ամեն օր: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Պատգամավորն արձանագրել է, որ Մինսկի խմբից դեռ լռություն է:


«Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ»,- գրել է նա: