20.04.2025
Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է արձագանքեն Զաքիր Հասանովին. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Դատախազությունից սպասում ենք հուշարձան-պատասխանի. Վլադիմիր Գասպարյանի փաստաբան

Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:


Այս մասին Facebook-յան էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


«Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:


Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին», - ասված է նրա գրառման մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար:

Կաշառք ստանալու և դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար