ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կկանչվի ՌԴ ԱԳՆ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-24-ի եթերում: Նրա խոսքով` պատճառը ուկրաինական կողմի սադրիչ և ագրեսիվ գործողություններն են: Նա նաև ասել է, որ Արևմտյան երկրները, որոնք ազդեցություն ունեն Ուկրաինայի վրա, պետք է Կիևին ազդաշնշան ուղարկեն` ՌԴ-ի դեմ սադրիչ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են: ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: