25.11.2024
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին
prev Նախորդ նորություն

Եվրասիական մեծ գործընկերության կազմավորումը մնում է ՌԴ անվերապահ գերակայություն. Լավրով

Եվրասիական մեծ գործընկերության կազմավորման օժանդակումը բացարձակ գերակայություն է մնում Ռուսաստանի համար: Այդ մասին ասել է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:


«Մեր անվերապահ գերակայությունն է մնում Եվրասիական մեծ գործընկերության՝ Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընդարձակ ինտեգրացիոն կոնտուրի կազմավորման բնական գործընթացների օժանդակումը՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի եւ մայրցամաքի բոլոր մյուս պետությունների մասնակցությամբ, ներառյալ Եվրամիության երկրները»,- նշել է նա:


«Հետեւողական շարժումն այդ ընդհանուր ստեղծարար ուղղությամբ թույլ կտա ոչ միայն ապահովել մասնակից երկների ազգային տնտեսությունների դինամիկ զարգացումը, այլեւ անվտանգության եւ կայունության ամուր հիմքեր ստեղծել Լիսաբոնից մինչեւ Ջակարտա ընկած լայնարձակ տարածություներում»,- նշել է Լավրովը: