22.04.2025
Եվրասիական մեծ գործընկերության կազմավորումը մնում է ՌԴ անվերապահ գերակայություն. Լավրով
prev Նախորդ նորություն

Դեսպանը մեկնաբանել է Թուրքիայից ադրբեջանցիների զանգվածային վտարման մասին լուրերը

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ադրբեջանցի միգրանտներին Թուրքիայից զանգվածային կերպով վտարում են:


Դիվանագետը նշել է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:


Էրքան Օզորալը հավելել է, որ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները խնդիրները քննարկվել են 2 օր առաջ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքտայի և Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի նախագահությամբ:

Ադրբեջանում անցկացված զորավարժություններում կիրառվել են իսրայելական Skystriker ԱԹՍ-ներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան