Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության բացթողումներից մեկին, որն, ըստ նրա, չափազանց կարևոր է շտկել:Facebook-ի իր էջում նա գրում է.«Հայաստանի համար Մերձավոր Արևելքը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Աշխարհում չկա մեկ այլ տարածաշրջան, որտեղ հայերս ունենանք այդքան սփռված համայնք, քաղաքական ազդեցություն, մշակութային հարստություն, եկեղեցապատկան կարևորագույն արժեքներ, համակեցության փայլուն օրինակներ, ինչու չէ նաև` թշնամիներ, ախոյաններ ու մարտահրավերներ:Եվ այս ամենի հետ մեկտեղ, ցավոք մենք չունենք մերձավորարևելյան համակարգված արտաքին քաղաքականություն, կամ, առավել ևս` ռազմավարություն»: