24.11.2024
Վարչապետի մոտ քննարկվել է ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Երևանը զենք է ձեռք բերելու ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրնեից. Տոնոյան

Հայաստանը ձեռք է բերում լավագույն զինամթերքը՝ մեզ համար լավագույն, մատչելի գներով: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Նա չբացառեց, որ Երևանը զենք է ձեռք բերելու ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրնեից:


Լրագրողի պարզաբանող հարցին ՝ արդյո՞ք Ռուսաստանի, որպես զենքի հիմնական մատակարարի դերը կարող է փոխվել այլ երկրների հետ համագործակցության խորացման ֆոնին, նախարարն ասաց, որ «ոչինչ բացառել չի կարելի»:


«Ոչինչ հնարավոր չէ բացառել: Ինչպես ես բազմիցս ասել եմ, այսօր ՀՀ Զինված ուժերի կարիքների համար լավագույն զենքն է ձեռք բերվում մատչելի գներով, և կարևոր չէ, թե որ երկրում է այն ձեռք բերվում», - ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ տարբեր երկրներ ունեն իրենց ներքին սահմանափակումները ռազմական արտադրանքի մատակարարման հարցում: