ՀՀ–ի կողմից զենիթա–հրթիռային Տոռ համակարգերի գնումը չի ազդելու ռազմական բալանսի վրա ու ոչ մի կերպ չի բարելավի Երևանի դիրքերը։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը։Նա նշել է, որ գոյություն ունեն հարվածային զենքեր, իսկ Տոռ–ը հենց պաշտպանական զենք է և այն հիմնականում օգտագործվելու է ՀԱՊԿ–ի ՀՕՊ համակարգում` անմիջապես ՀՀ–ի տարածքում։Ըստ նրա, Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել ՀՀ–ի դեմ` Բաքուն պատրաստվում է «ազատագրել իր օկուպացված տարածքները։Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է գնել արդի զինատեսակներ ու դրանք կցուցադրվեն Ադրբեջանի ու նրա զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսին։