ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: ՀՀԿ-ականների ջանքերը պսակվեցին հաջողությամբ:«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց ընդամենը 56 պատգամավոր, դեմ էին 3-ը: Քվորումը` 63 ձայնն է: