25.11.2024
Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ներգրավելու համար. հայացք ԱՄՆ-ից
prev Նախորդ նորություն

Թրամփի համար վիրավորական է, որ իրեն Նոբելյան մրցանակ չեն տալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Նոբելյան մրցանակ կստանար, եթե այն «արդարացի» շնորհեին:


Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հանդիպման ընթացքում պակիստանցի լրագրողը, խոսելով վիճելի Քաշմիրի շուրջ Հնդկաստանի եւ Պակիստանի դիմակայությանը ԱՄՆ հնարավոր միջնորդության մասին, նշել է, որ եթե Թրամփը կարողանա լուծել վեճը, արժանի կլինի Նոբելյան մրցանակի։ Թրամփը պատրաստակամորեն համաձայնել է այդ մտքին՝ նշելով, որ կստանար Նոբելյան մրցանակ «շատ բաների համար, եթե այն ազնիվ շնորհեին, ինչը չեն անում»։


Թրամփն ավելացրել է, որ իր նախորդը՝ Բարաք Օբաման, մրցանակն ստացել է իր նախագահության սկզբում, եւ «նա պատկերացում չուներ, թե ինչու է այն ստանում»։ «Դա միակ բանն է, ինչում ես համաձայն եմ նրա հետ»,- ասել է Թրամփը։