8.04.2026
Անցումային արդարադատությունը Սորոսի զենքն է, որ ավիրի մեր դատաիրավական համակարգը. Մալյան
24.05.2019
Անցումային արդարադատությունը Սորոսի զենքն է, որ ավիրի մեր դատաիրավական համակարգը. Մալյան

Անցումային արդարադատությունը Սորոսի զենքն է, որ ավիրելու է մեր դատաիրավական համակարգը: Այս մասին ԱԺ-ի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը: Վերջինս իր թիմակիցների հետ այսօր շտապ ակցիա է իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ զուգահեռ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթացող «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին: Նշենք, որ լսումներին մասնակցում է նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը եւ ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան, որոնք կներկայացնեն «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը: Նարեկ Մալյանը նշեց, որ դեռ անցյալ տարվա հունիսին Լարիսա Մինասյանը Հայաստան էր հրավիրել Կարանզային, որպեսզի հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Մալյանի՝ հանդիպմանը գաղտնի է պահվել Կարանզայի անձը։ «Կարանզան Սորոսի կողմից մեր իշխանությունների վրա փաթաթված փորձագետն է, որը եկել է ավիրելու մեր դատաիրավական համակարգը»,– շեշտեց նա: