23.09.2025
«Չորրորդ հանրապետությունը» որպես կեղծ օրակարգ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը քարոզչական դաշտում հետևողականորեն փորձում է «միավորել» երեք նախագահներին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «զարգացնել» այս թեման, օգտագործելով այն՝ իր երեսպաշտ քարոզչությունն առաջ մղելու համար: Հերթականը նա արել է այսօր առավոտյան, իր սոցցանցային էջերում, դարձյալ «երեք նախագահներին» վերածելով, այսպես ասած՝ «բոքսի տանձիկի»:


Ընդ որում, ինչպես էլ ուզում եք հակադարձեք Փաշինյանին, միեւնույն է, նրա այդ գործողությունները խորքային առումով շատ ավելի էֆեկտիվ են, քան՝ ոչ էֆեկտիվ:


Համենայն դեպս, այդպես է, այսպես ասած՝ ներսի իմաստով, այսինքն՝ ներքին դաշտում արձագանքների եւ ընկալումների հարաբերակցության: Սա չի նշանակում, որ դա երաշխավորում է նրա հաջողությունը խորհրդարանի ընտրությանը, բայց դրա հավանականությունը բարձրացնում է զգալի:


Այլ հարց, եթե կա որեւէ պատրաստված «անակնկալ» նրա համար: Սա, իհարկե, ինձ բնականաբար հայտնի չէ, եթե կա, ապա հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսին է այն, ո՞վ է պատրաստել եւ այլն: Բայց, գոնե տեսանելի դաշտում առկա իրերի դրությունը հուշում է, որ «երեք նախագահների» ֆոնն ավելի շուտ օգտակար է Փաշինյանի համար՝ գոնե առայժմ, քան խնդիրներ է դնում նրա առաջ:


Միեւնույն ժամանակ սակայն, ինչպես միշտ, ես կփորձեմ հարցը դիտարկել նաեւ հնարավոր այլ տեսանկյունից: Այդ իմաստով, նայելով ֆոնին, մենք գուցե կարող ենք մտորել մեկ այլ տարբերակի մասին:


Նիկոլ Փաշինյանին կարող է անհանգստացնել այն, որ երեք նախագահներն այդուհանդերձ չեն կազմում մեկ ճակատ: Սա հնարավոր է նրա համար առնվազն հոգեբանական ապակողմնորոշման հանգամանք է:


Փաշինյանը համենայն դեպս քարոզչական դաշտում հետեւողականորեն փորձում է «միավորել» նրանց:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան