23.11.2024
Ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ուժեղացնելն է. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հեղափոխության օրերին մեդիայի բլոկադան մենք ճեղքեցինք սոցցանցերի միջոցով․ Փաշինյան

Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը Դավոսում՝ «Կերտելով Ժողովրդավարության ապագան» վերնագրված քննարկման ժամանակ, խոսելով մամուլի ազատության մասին, անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերի դերին:


Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը սոցիալական ցանցերի միջոցով հնարավոր եղավ իրագործել, և այժմ էլ ինքը ստիպված է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերների միջոցով կեղծ լուրերի դեմ պայքարել:


«Մենք մեր հեղափոխությունը սոցիալական ցանցերի միջոցով ենք իրականություն դարձրել, որովհետև մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, ու մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցիալական ցանցերը: Բայց հիմա էլ ես շարունակում եմ ուղիղ եթերներ անել իմ Ֆեսյբուքի էջում, և երբ ես փորձում եմ բացահայտել ինչ-որ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին, ինձ քննադատում են, թե ես մամուլի վրա ճնշում եմ գործադրում: Դա շատ հետաքրքիր իրավիճակ է», - պարզաբանեց Հայաստանի վարչապետը:


Ինչ վերաբերում է կեղծ լուրերին, Փաշինյանը նշեց, որ դրանք գուցե մեծ ազդեցություն չունենան, երբ մի քաղաքական ուժը նկատելի մեծամասնություն ունի, սակայն երբ ուժերը գրեթե հավասար են, ֆեյք նորություններն ի զորու են փոխել ընտրությունների արդյունքները: Սա խնդիր է և դեռ ոչ ոք չգիտի՝ ինչպես պայքարել երևույթի դեմ։


«Շատ հնարավոր է, որ մեկ երկու կեղծ լուրեր, որ հրապարակվել են վերջին րոպեին, կարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա: Եվ դա իսկապես մեծ խնդիր է, ի՞նչ անել դրա հետ, բայց ուզում եմ հպարտությամբ հայտարարել, որ Հայաստանը գնահատվել է որպես ազատ ինտերնետ ունեցող երկիր, իհարկե, այդ ազատությունը հնարավորություն է տալիս թափանցիկության և տեղեկատվության փոխանակման, բայց նաև իհարկե, մեծ դաշտ է բացում կեղծ լուրերի համար: Եվ կարող է ազդել իրական պատկերի վրա և՛ մեր երկրում, և՛ աշխարհում: Բայց եթե անկեղծ լինենք, ես չգիտեմ ինչ անել այս իրավիճակում, եթե մեկը գիտի, դա լավ լուր կլինի բոլորիս համար», - ասել է Փաշինյանը: