23.11.2024
Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը ձեռք կբերի ռուսական АК-12 ինքնաձիգեր
prev Նախորդ նորություն

Ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ուժեղացնելն է. Նիկոլ Փաշինյան

Ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ուժեղացնելն է: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շվեյցարական Դավոսում «Կերտելով ժողովրդավարության ապագան» քննարկմանը մասնակցելիս։


Նա խոսել է Հայաստանի ժողովրդավարության մարտահրավերների մասին, անդրադարձել մամուլի ու կառավարությունների հարբերություններին: Առաջին հարցն ուղղված էր ՀՀ վարչապետին. ո՞րն է ամենամեծ մարտահրավերը ժողովրդավարության ճանապարհին:


Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ անցած տարի ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ և այժմ ժողովրդավարության մեծ հաջողություններ ունենք, իսկ մարտահրավերը՝ քաղաքացուն տնտեսապես ավելի ուժեղ և անկախ դարձնել է:


«Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ խնդիր ենք ունեցել ընտրակաշառքների հետ կապված: Իհարկե, վերջին հեղափոխությունը մարդկանց ժամանակավորապես ազատեց այս իրավիճակից,Այժմ մեր խնդիրներն է մեր քաղաքացիներին դարձնել տնտեսապես ավելի անկախ:


Մենք պատրաստվում ենք տնտեսությունում նոր ենթաբաժին ստեղծել՝ փոքր եւ միջին բիզնեսից բացի նաեւ միկրոբիզնես եւ փորձելու ենք այդ սեգմենտին ազատել հարկերից: Մենք փորձելու ենք բացատրել, որ աղքատությունը հաղթահարելու խնդիրը միայն պետությանը չէ ու մարդիկ էլ պետք է քայլ անեն: Մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ եւ օրենքի գերակայություն սահմանել:


Մենք հույս ունենք հրապուրել նոր օտարերկրյա ներդրողների, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ և օրենքի իրական գերիշխանություն հաստատել և մենք պատրաստվում ենք պարզեցնել օրենսդրական դաշտը՝ օտարերկրյա ներդրողներին հրապուրելու համար»: