23.11.2024
Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր կստորագրեն. հայկական կողմը կզիջի մի քանի շրջաններ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը ձեռք կբերի ռուսական АК-12 ինքնաձիգեր

Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նորագույն АК-12 ինքնաձիգ: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է կոնցեռնի գործադիր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը:

Նրա խոսքով, պայմանագիրը ստորագրված է, սկզբնական պատրաստվում է ոչ այնքան մեծ խմբաքանակ` մոտ 50 ինքնաձիգ:

«Նրանք կտեսնեն այն, կօգտագործեն գործնականում: Եվ, հուսով ենք, կշարունակեն գնել», - պարբերականին ասել է Դմիտրիևը:

Ի դեպ, Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը ձեռք կբերի АК-12 ինքնաձիգեր: