ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է փորձել ազդել ԱՄՆ հաջորդ ընտրությունների վրա՝ հօգուտ Դեմոկրատական կուսակցության: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ում: «Ես շատ մտահոգված եմ, որ Ռուսաստանը կպայքարի առաջիկա ընտրությունների վրա ազդելու համար: Հաշվի առնելով փաստը, որ ոչ մի այլ նախագահ Ռուսաստանի հանդեպ այդքան խիստ չի եղել, նրանք կաջակցեն դեմոկրատներին: Նրանք հստակ չեն ուզում Թրամփին»,- ասված է նրա գրառման մեջ: