26.11.2024
Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգը
prev Նախորդ նորություն

ԱԶԲ-ն բարելավել է Ադրբեջանի 2019 թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) բարելավել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2019 թվականի համար՝ մինչև 2,6%, նշված է «Asian Development Outlook 2019» (Ասիայի զարգացման հեռանկարներ-2019) զեկույցում:


Ավելի վաղ՝ ապրիլին, ԱԶԲ-ն Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2019-ի համար կանխատեսում էր 2,5%:


Իսկ 2020 թվականի համար Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2,7%-ից նվազեցրել է 2,4%-ի:


«2019 թվականի առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 2,4%-ը՝ նախկին 1,3%-ի դիմաց: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 1,8%: Նավթի արդյունահանումը կրճատվել է 3%-ով, իսկ վազի արդյունահանումը աճել է 35%-ով», - նշված է զեկույցում: