26.11.2024
Ադրբեջանն՝ ԱՄՆ-ի պլացդարմ ընդդեմ ՌԴ-ի
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգը

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։


Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։


Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային է շնորհավորել վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։


Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։