Արևմուտքում ավելի հաճախ են հնչում այն հայտարարությունները, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են հետխորհրդային երկրների համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Երմակովը: Ըստ նրա, Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու շանսեր չկան: Դաշինքը միշտ խոստումներ է տալիս, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշում: Նա նշել է, որ անդամակցության դիմաց նմանատիպ երկրները զոհաբերում են իրենց սուվերենությունը: Որպես օրինակ կարելի է բերել Մակեդոնիան, որը անդամակցության դիմաց պետք է փոխի երկրի անունն ու սահմանադրությունը: